Եվ այսպես, Ռուսաստանն անցնում է աշխարհաքաղաքական իր հաջորդ լուրջ գրոհին․․․Օգտվելով Մերձավոր արևելքում առկա պատերազմական իրավիճակից և այդ երկրների՝ ԱՄՆ-ի հետ ունեցած քաղաքական խնդիրների առկայությունից, այժմ էլ իր ռազմական աջակցությամբ ուզում է ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի շրջանակների մեջ ներգավել նաև մերձավոր արևելքի այդ երկրներին։ Նշեմ, որ այն ինչ տեղի է ունենում մերձավոր արևելքում և մասնավորապես Սիրիայում ձեռնտու է գերտերություններին, այլապես նրանք վաղուց էին անցել լուրջ ռազմական միջամտության։ Ցանկացած երկիր, որը սկսում է ակնհայտորեն կաղալ քաղաքական-տնտեսական առումով, դառնում է գերտերությունների թիրախը և այդ տարածների պոտենցիալ յուրացման առարկան։ Ինչ վերաբերում է հատկապես Սիրիային և Բաշար Ասադին, ապա Սիրիա որպես այդպիսին այլևս չկա, քանզի բնակչության մեծ մասն արդեն սպանված է, իսկ մյուս մասն էլ փորձում է ապաստան գտնել Եվրագոտու երկրներում։ Սիրիան ընդամենը Բաշար Ասադն է, և սիրիացիների մի փոքր մաս, ովքեր ուզեն թե ոչ այժմ ենթարկվելու են Ռուսաստանին ՌԴ վերջին ռազմաօդային աջակցությունից հետո։ Բնականաբար, այս պարագայում էլ ավելի է սրվելու հակամարտությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև և Հայաստանը, որպես ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ հայտնվելու է էլ ավելի սեղմվող օղակի մեջ։ Եթե Եվրամիության պես կառույցը Ռուսաստան-ԱՄՆ հակամարտության մեջ ձգտում է պահպանել չեզոքություն, ապա Հայաստանի նման փոքր պետությունը, ով ունի մի շարք լուրջ քաղաքական և տնտեսական հիմնախնդիրներ, առավել ևս պետք է կարողանա պահպանել չեզոքություն և ձգտի հավասարակշռության մեջ պահել երկու բևեռների հետ քաղաքական համագործակցությունը, քանզի տնտեսականը որպես այդպիսին բացակայում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=437807269736215&set=a.106693819514230.7658.100005208365629&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել