Լիզա Ռէյ "Հիմարների նավը անվերջությունում" 2009 |
1700 թվականին կամ մի փոքր ավելի ուշ, կետորսական նավերի շատ նավաստիներ պատմում էին Հարավային ծովի կղզիների տեղաբնակների մասին, ովքեր առաջներում ոչ սպիտակ մարդ էին տեսել, ոչ էլ եռամաչտ կետորսական նավեր, չնայած որ նավի հերթապահները պնդում էին, որ իրենց նավերը և համապատասխանաբար նաև սպիտակ նավաստիները բազմաթիվ անգամներ եղել են Հարավային ծովի ջրերում՝ այդ կղզիների մոտակայքում: Վերջիվերջո պարզվեց, որ տեղի ժողովուրդը բացարձակ կույր էր այդ նավերի նկատմամբ, չնայած որ դրանք լողում էին հենց իրենց քթի տակ: Տեղաբնակները նկատեցին անկոչ հյուրերին միայն այն ժամանակ, երբ նավերը ջրի վրա մակույկներ իջեցրին, ինչը սովորական էր տեղաբնակների ընկալման համար: Մինչ այն պահը, երբ մակույկները իջան ջուրը, նրանք ոչինչ չէին տեսնում՝ մեծ նավերը խարիսխ էին գցել հենց իրենց քթի տակ՝ ծովածոցում, սակայն դրանք չէին պատկանում նրանց իրականության համակարգին, ինչը նրանք կարող էին ճանաչել:
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից