Հարգելի գործընկերներ, ուսումնասիրելով 2013 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը՝ հանդիպեցի մի շարք աբսուրդային կետերի ու մեղմ ասած տարօրինակ հատկացումների, որոնք, հաշվի առնելով մեր կառավարության այն պնդումները, որ մեր պետությունը չունի անհրաժեշտ միջոցներ նվազագույն աշխատավարձի բարձրացման, ուսանողներին տրվող կրթաթոշակների ավելացման կամ նմանատիպ այլ՝ հասարակությանը հուզող առաջնային ու ավելի անհրաժեշտ սոցիալական խնդիրների լուծման համար, ապա ևս մեկ անգամ համոզվում ենք մեր կառավարության ոչ ադեկվատ գործելաոճի հարցում:
Ես որոշեցի կազմել աբսուրդային հատկացումների TOP 10-յակ և հնչեցնել այն ԱԺ ամբիոնից, քանի որ համոզված եմ, որ բնակչության մի ստվար զանգված նույնիսկ գաղափար չունի պետական բյուջեում տեղ գտած այս հատկացումների մասին:
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ – 6.624.000 ՀՀ դրամ:
2. ՀՀ Կառավարության աշխատակազմ.
Կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտություն – 106.932.000 ՀՀ դրամ:
3. ՀՀ Արդարադատության նախարարություն.
Աջակցություն իրավախախտում կատարած անչափահասների գեղագիտական դաստիարակության ծրագրերի իրականացմանը – 13.703.000 ՀՀ դրամ:
4. ՀՀ բնապահպանության նախարարություն.
Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ – 7.624.000 ՀՀ դրամ:
5. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն.
Գյուղական խորհրդատվական ծառայություններ – 295.000.000 ՀՀ դրամ:
6. ՀՀ մշակույթի նախարարություն.
Դպրոցական ֆիլհարմոնիայի համերգային գործունեություն, համերգային կազմակերպման ծրագրեր – 928.000.000 ՀՀ դրամ:
7. Մաքսային ծառայություն.
Մաքսային ծառայությունում կինոլոգիական կենտրոնի ստեղծում – 216.000.000 ՀՀ դրամ:
8. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն.
Երևանի համայնքներում մշակույթի և ժամանցի ծրագրեր – 195.178.000 ՀՀ դրամ:
9. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն.
Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում – 50.146.000 ՀՀ դրամ, ընդ որում այդ խնդիրների լուծման համար տրամադրվում է ընդամենը մոտ 17.000.000 ՀՀ դրամ:
10. ՀՀ Դատախազություն.
Դատախազներին համազգեստով ապահովում – 68.683.000 ՀՀ դրամ:
Միայն այս կետերի արդյունքում հնարավոր կլիներ այլ նպատակների ուղղել շուրջ 2 միլիարդ դրամ:
Մեկնաբանությունները թողնում եմ հասարակությանը:
ԱԺ ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ
Նյութի աղբյուրն` այստեղ