Սահմանադրական բարեփոխումների գործընթացը, սպասվածի պես, նորից որոշակի «աշխուժություն» է առաջացրել քաղաքական դաշտում: Հնչում են բազմաթիվ կարծիքներ, վերլուծություններ: Առաջացած քննարկումներին անտարբեր չի եղել նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հանդես գալով սահմանադրական բարեփոխումների վերաբրեյալ հարցազրույցով:


Բուն հարցազրույցին չանդրադառնալով՝ կուզենայի ուշադրություն դարձնեինք մի կարևոր նրբության: 
Քոչարյանի հավանական վերադարձը մեծ քաղաքականություն, թերևս պարբերաբար եղել է բազմաթիվ վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների կենտրոնում: 
Մասնավորապես, այս թեմայով հիմնական վերլուծությունների մեսիջը եղել է այն, որ Քոչարյանը կվերադառնա կամ ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հետ:

Այս մասով կարծում եմ արժե ուշադրություն դարձնել երկու կարևոր հանգամանքի վրա.
1.ԲՀԿ-ի՝ երեկվա ԱԺ նիստի քվեարկությանը:
2. ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

Այսօր լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը սխալ է: 
Ինչ վերաբերվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշմանը, ապա պետք է նշել, որ Քոչարյանի հարցազրույցի ֆոնին ԲՀԿ խմբակցության «ԱՅՈ»-ն սահմանադրական բարեփոխումների նախագծին, տալիս է բոլոր հարցերի պատասխանները:

Այսպիսով և՛ ԲՀԿ-ն, և՛ Դաշնակցությունը հստակ պատասխանեցին Քոչարյանի վերադարձի որպես «հենարան», իրենց անվան շուրջ տարիներ շարունակ շրջանառվող վարկածին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել