«Աժ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե ինքն արդեն աստղ է ու միայն 500 եվրոյով է հարցազրույց տալու։
«ՉԻ» - Սամվել Ալեքսանյանը, որպես ոչ մի բիզնես չունեցող բազմազավակ հայր, իհարկե, իրավունք ունի հարցազրույցներ տալ միայն 500 եվրոյին համարժեք դրամով, բայց՝ պիտի գրանցի իր բիզնեսը և նաև ՀԴՄ կտրոններ տա։ Այլ հարց է, որ լրագրողները պիտի շատ գգույշ լինեն։ Որովհետև 500 եվրոյով հարցազրույցը կարգին բիզնես է, ու կարող է այնպես ստացվել, որ նույն օրը նույն ժամին Սամվել Ալեքսանյանին «շփոթեցնելու աստիճան նման» մի քանի հոգի տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ տան։ Ու միայն գումարը վճարելուց հետո լրագրողները կարող են գլխի ընկնել, որ հարցազրույց են վերցրել, ասենք, Սամվել Ալեքսանյանից կամ Սիմվոլ Ալեքսանյանից։ Պրն Ալեքսանյանը բիզնեսով չի զբաղվում, բայց այդ նրբություններին հաստատ տիրապետում է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։