Ներքաղաքական զարգացումներում ակտիվ քննարկվում է ԲՀԿ բրյուսելյան այցը: Բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչու է կատարվում այց հայտարարության ժամկետների մեջ, ինչու հենց Բրյուսել: Տարատեսակ կարծիքների ֆոնին մի բան համենայն դեպս ակնհայտ է` այցն ունի 2 կողմ:
1. Ներքին լսարանի համար նախատեսված PR ակցիա: Ցույց տալու համար, թե ինչքան վարկ ու հեղինակություն ունի այս քաղաքական ուժը, ինչպիսի հանդիպումներ ու պայմանավորվածություններ են ձեռք բերվում: Բացի Ռուսաստանից՝ Եվրոպան նույնպես ողջունում ու գրկաբաց ընդունում է իրենց և այլն, և այլն:
2. Սա ակնհայտ պատասխան էր օրերս Երևանում կայացած ԵԺԿ գագաթաժողովին: Ինչպես գիտենք, ԲՀԿ-ն չի անդամակցում ԵԺԿ-ին, այդ իսկ պատճառով կազմակերպվում է այց դեպի Բրյուսել՝ ցույց տալու համար, որ ԵԺԿ անդամակցության համար արժանի թեկնածու է:
Հնարավո՞ր է, որ այս քայլով ստեղծվում է այն պատրանքը, որ նախագահական ընտրություններին մասնակցությունը ուղեկցվում է «Տիզբոնում հաստատվելու» սկզբունքով:



