ՀԱԿ-ԲՀԿ ռևերանսների ու դրանցում Լևոն Զուրաբյանի ունեցած դերի լավագույն բնութագիրը տվել է Կարապետ Ռուբինյանը, ով նախկինում ինքն է եղել ՀԱԿ-ից ու եղել է ԱԺ փոխխոսնակ։
Ըստ Ռուբինյանի՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև ընթացող պրոցեսների վրա ոչ մի էական ազդեցություն չեն ունեցել ու չէին էլ կարող ունենալ Զուրաբյանի արած հայտարարությունները Սամվել Բալասանյանի հասցեին, թե վերջինս Սերժ Սարգսյանի ստրուկն է, ինչին, հիշեցնեմ, հետևել էր Բալասանյանի մամլո խոսնակի պատասխանը. «Լյովիկ, հստակեցրու. թե ում ստրուկն ես դու»։
Պարզաբանելով իր միտքը՝ Ռուբինյանը սպառիչ ու հավաստի հիմնավորում է տվել. Զուրաբյանը ինչքան էլ կրի ՀԱԿ համակարգողի տիտղոսը, միևնույն է, մնալու է զուտ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակը ու ոչ մի լուրջ քաշ չի ունենալու Կոնգրեսում։ Չնայած նրա պաշտոնը բարձր է հնչում, սակայն որպեսզի ինչ-որ բան համակարգես, պետք է այդ համակարգման սուբյեկտերը ինքնուրույն քաղաքականություն վարեն, որպեսզի կարիք առաջանա այդ սուբյեկտներին մեկ ուղղության մեջ պահելու համար, իսկ ի՞նչ է մնացել ՀԱԿ-ից...
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ հետագա համատեղ քայլերին, ապա Ռուբինյանը չի բացառում և ոչինչ, որովհետև ի սկզբանե այս դաշինքը անբնական ու արհեստական էր, ուստի ցանացած անհեթեթության էլ կգնան այն կերտողները, որպեսզի այն կայուն պահեն։
Կից նյութն`այստեղ