Երկու անգամ արտահայտածս միտքը, երեկ լսեցի երկրի ղեկավարի շուրթերից: Հայաստանը ճանաչում է ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ճիշտ է, ես կարծում էի, որ դա պետք է ՄԱԿ ի ամբիոնից հնչի, բայց ոչինչ: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել ադրբեջանական հանրապետության կազմում, ոչ դե յուրե, ոչ`դե ֆակտո: Երկու հանգամանք կա դա հիմնավորող. 1) Արցախը անկախացել է խորհրդային ադրբեջանից, իսկ անկախ ազիկստանի կազմում այն մեկ րոպե անգամ չի եղել: 2) ադրբեջանի ներկայիս հանրապետությունը իրեն հռչակել է մուսավաթական ադրբեջանի իրավահաջորդ, որի կազմում չեն եղել Լեռնային Ղարաբաղը, դաշտային Ղարաբաղը, ինչպես նաև Նախիջևանը: Արցախը անկախացել է խորհրդային ադրբեջանից`համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և ԽՍՀՄ սահմանադրության, այս հարցի շուրջ իրավական վեճի խնդիր էլ չկա. խորհրդային ադրբեջանի իրավահաջորդ չէ ներկայիս ազիկստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել