Այսօր դիտում էի Պետրոսի հաղորդումը, հյուրն էր Գագիկ Ջհանգիրյանը, ու զարմանալիորեն մի բան հասկացա, որ Հայաստանում ընդդիմությունն արդեն սպառել ա իրեն, էլ նյութ չկա խոսելու, գոռալու: Տեսեք, թե ինչ է ասում Ջհանգիրյանը.
-Հայաստանյան իշխանությունները ամեն բան անում են, որ ընտրատեղամասում ոչ մի խախտում չլինի, դե հասկանում եք դիտորդներ և այլն, բայց կրկին շարունակվում են ընտրախախտումները ընտրատեղամասերից դուրս քարոզարշավի ընթացքում:
Հարց 1- Մի՞թե ընդդիմությունը դժգոհ է, որ հայաստանյան իշխանությունը ամեն ինչ անում է, որ ընտրատեղամասերում խախտում չլինի,
Հարց 2 - Արդյո՞ք ընտրակեղծիքը կարող է լինել ընտրատեղամասից դուրս:
Հարց 3 - Չե՞ք կարծում, որ ձեր քաղաքական կազմաքանդման և անկման համար մեղավոր եք ժողովրդի առջև, քանի որ ինքներդ 7 հոգով չեք կարողանում համերաշխ լինել:
Հարց 4-րդ - Ո՞ւմ եք տեսնում ընդդիմության առաջնորդ առաջիկա ընտրություններում: Եթե Գագիկ Ծառուկյանին, ապա ձեր սկզբունքայնություն չունենալու ևս մեկ ապացույց, եթե Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա 8 միլիոն դրամի անիմաստ կորուստ, շեմը չի հաղթահարի:
Հարց 5-րդ - Ինչո՞ւ եք Տիգրան Ուրիխանյանին կտրել իր կուսակցական աշխատանքից և ստիպել կատարել իր օրենսդրական աշխատանքը այն դեպքում, երբ հարցը հետաձգվել էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել