Անցած շաբաթ օրը` դեկտեմբերի 1-ին, ֆուտբոլի Իսպանիայի առաջնության շրջանակներում տեղի ունեցավ, այսպես ասած, «մադրիդյան դերբին»` «Ռեալ Մադրիդ – Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը: Ֆուտբոլային հանդիպումը, բացի բավական մեծ մարզական հետաքրքրություն առաջացնելուց, նշանավորվեց մեկ այլ բանով ևս. Բաքուն վճարել էր «Ատլետիկո»-ին 20 մլն եվրո, որպեսզի միայն այդ հանդիպման ժամանակ թիմի ֆուտբոլիստների մարզաշապիկներին լինի Ադրբեջանի գովազդը` «Ադրբեջան` կրակների երկիր» գրությամբ և ամռանը անցկացվելիք մի քանի ուրիշ փոքրիկ միջոցառումների համար: Փորձենք այս քայլը դիտարկել ոչ թե այնպես, ինչպես հայերս արձագանքում ենք ադրբեջանական ցանկացած քայլի, այլ փորձենք այն մեկնաբանել մարքեթինգային տեսանկյունից:
Նախ սկսենք կարգախոսի մեկնաբանությունից: Ինձ համար առնվազն տարօրինակ է «Ադրբեջան` կրակների երկիր» գրությունը: Մարդկանց մեծ մասի մոտ «կրակների երկիր» բառակապակցությունը ասոցացվում է դժոխքի հետ:
Ովքեր դիտել են հանդիպումը, կարող են փաստել, որ այն ավելի շատ հարուստ էր ոչ մարզական պահերով, քան մարզական իրադարձություններով: Հանդիպման հենց սկզբից այն աչքի էր ընկնում հատկապես «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստների` ոչ մարզական ագրեսիվ ու կոպիտ արարքներով ու անվերջության ձգտող սադրանքներով, իսկ «Ռեալ»-ի ֆուտբոլիստները դրվագների մեծ մասում ավելի զուսպ էին և նույն կերպ չէին պատասխանում, կրկնում եմ, դրվագների մեծ մասում: Այս ամենը անակնկալ էր բոլորի համար. «Ատլետիկո»-ն այս մրցաշրջանում գեղեցիկ և շատ արդյունավետ ֆուտբոլ է խաղում այս տարի և չնայած մեծ հետաքրքրությանը «մադրիդյան դերբիները» երբեք աչքի չեն ընկել նման դրվագներով` ի տարբերություն «սուպեր կլասիկոների»: Հիմա եկեք պատկերացնենք, որ մենք Ադրբեջանի մասին ոչինչ չգիտենք և դիտում ենք հանդիպումը: Ի՞նչ է ստացվում արդյունքում. «Ատլետիկո»-ի մարզաշապիկին մեկ օրով նոր գովազդ է հայտնվել` «Ադրբեջան` կրակների երկիր», ֆուտբոլիստները ամբողջ մրացաշրջանում առաջին անգամ ավելի շատ զբաղվում են «կռիվերով», աչքի են ընկնում զզվելի արարքներով (օրինակ` հարվածում են իրար, ինչպես բոքսի ռինգում կամ թքում են իրար վրա), մեծ հաշվով, ֆուտբոլ չեն խաղում. տպավորություն է ստեղծվում, թե սա էլ էր պատվիրված այդ 20 մլն-ի շրջանակներում: Իրականում շատ հնարավոր է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանի մասին լսած լինեն եվրոպացիները մարդասպան Սաֆարովի վերջին հայտնի իրադարձությունների հետ կապված: Եվ եթե նկատենք, որ Ադրբեջանը, գոնե վերջին ժամանակաշրջանում, այլ նշանակալի իրադարձություններում աչքի չի ընկել, տպավորությունը, մեղմ ասած, դրական չէ. մարդասպան Սաֆարովի հերոսացման հետ կապված միջազգային աղմուկ, «Ադրբեջան` կրակների երկիր», բացասական և ոչ սպորտային իրադարձություններով հարուստ ֆուտբոլային հանդիպում:
Ինչ խոսք, նկատենք նաև զուտ մասնագիտական անգրագիտությունը այս ամենի մեջ: Գովազդի այս ձև հանդիսանում է հիշեցնող, այլ ոչ թե ճանաչողական գովազդի տեսակ և նմանօրինակ գովազդային միջոցառումները հիմնականում անցկացվում են երկար ժամանակով: Ֆուտբոլիստների մարզաշապիկների կամ Ֆորմուլա 1-ի բոլիդների վրա գովազդվում են աշխարհահռչակ ու բոլորին հայտնի բրենդները` Vodafone, Bwin, Pirelli, Samsung և այլն: Գովազդի իմաստը, ոչ թե նրանց մակնիշի հետ ծանոթացնելն է, այլ հիշեցնելը: Միևնույն է այն հանդիպման ժամանակ գրեթե չի երևում, հիմնականում երևում է հանդիպման ընթացքում արած լուսանկարներում: Իսկ մեկ հանդիպման լուսանկարներով հաստատ հնարավոր չէ 20 մլն-անոց ուշադրություն գրավել և մարդկանց ցույց տալ, որ Ադրբեջանը կրակների երկիր է: Իսկ 20 մլն եվրոյով կարելի է ավելի արդյունավետ գովազդային միջոցառումներ կազմակերպել, իսկ թե ի՞նչ միջոցառումներ` թող դրա մասին մտածեն ադրբեջանցի մարքեթոլոգները:
Այս գովազգային ակցիան, երևի թե, այս տարվա ամենաանհաջող ակցիաներից էր: Այն հիմնականում աննկատ մնաց, իսկ նկատողների մոտ այն հիմնականում բացասական տպավորություն թողեց:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=341760199255496&set=a.304584646306385.64497.100002645574961&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել