Ըստ Ազատություն ռ/կ-ի՝ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական ռազմական ինչ-որ ստորաբաժանում փորձել է հատել Հայաստանի սահմանը: Նախորդ օրը ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը «չգիտեր, թե ինչու են ադրբեջանցիներն այնտեղ իրենց լավ պահում»: Նրանք էլ որոշեցին «ցրել» գեներալի չիմացությունը. չգիտեմ, դա ադրբեջանցիների հերթական դեբիլությունն է, թե, այնուամենայնիվ, թուրքերն ինչ-որ ձևով դրդել են ադրբեջանցիներին ակտիվանալ նաև այդ հատվածում: Կարծում եմ, որ ոչ թե պետք էր խոչընդոտել դրանց մուտքը, այլ «թույլատրել» այն և փորձել ձերբակալել՝ այնուհետև կազմակերպելով բաց դատավարություն՝ ի տես միջազգային հանրության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել