Araratnews.am-ը գրում է.
Skype-ը գործարկում է Skype Translator ծառայությունը, որն իրական ժամանակում թարգմանում է մարդկանց խոսակցությունները: Դրա մասին հաղորդվում է ընկերության հրապարակած մամլո հաղորդագրության մեջ:
«Ընկերությունում վաղուց ենք երազել լեզվական արգելքները հաղթահարելու մասին. համաժամանակյա թարգմանության ծառայությունը հասանելի կլինի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն և ռուսերեն լեզուներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գրավոր թարգմանությունը հասանելի կլինի 50 լեզուներով: Նոր ծառայությունը կգործարկվի մի քանի շաբաթվա ընթացքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել