Դ
ադարեք պահանջել ՀԱՊԿ-ից կատարել իր պարտականությունները Հայաստանի անվտանգության ապահովման առումով: Բավական է ՀԱՊԿ-ը միջամտի այս հակամարտությանը, և Հայաստանը, հայկական բանակը, որպես գործոն, որպես քաղաքականություն թելադրող գործոն, վերջնականապես կդադադրեն գոյություն ունենալ: Այո՛, այժմ ստատուս քվոն պահպանվում է հայ զինվորների, սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչների կյանքի գնով: Երբ լինի ՀԱՊԿ-ի ներգրավվումը, ստատուս քվո էլ չի լինելու, որը պահելու կամ չպահելու անհրաժեշտություն լինի: Արցախում, Հայաստանում թելադրողը լինելու են Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևը: Իսկ վերջինս, ինչպես հայտնի է, սիրում է թելադրել Ալիևի նամակներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.darbinyan/posts/694173447380881?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



