новый коллажWnews.am-ը գրում է.

Wnews.am-ն այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում էր: Դեռևս մեր ծնողների ժամանակներից, կարծիք կար, որ Բրյուսովի աղջիկները տարբերվում են մյուս բուհերի ուսանողուհիներից իրենց հագուստով. կարճ կիսաշրջազգեստներ, ճչացող կերպարներ: Հստակ չենք կարող ասել, նախկինում ինչպես էր, բայց այն, ինչ մենք այսօր տեսանք, մեզ ուրախացրեց:  Մեր տեսախցիկը չֆիքսեց չափից դուրս դիմահարդարված, բարձրակրունկ անհարմար կոշիկներով, երեկոյան զգեստներով աղջիկների: Ուսանողուհիների մեծ մասը հարմարավետ, պարզ հագուստներով  էին:

Ջինսեր, բլուզներ և կեդեր՝ այն, ինչ հարմար է դասի գնալու համար: Ճիշտ է այս դեպքում էլ միօրինակությունն է շատ լինում, բայց կային նաև մի քանի իսկապես շատ հետաքրքիր ու ոճային կերպարներ:

Ներկայացնում ենք այն, ինչ ֆիքսել է Wnews.am-ի տեսախցիկը: 

1 2 3 4 56 78

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել