Երևում է՝ Հանրային հեռուստաընկերությունում այն աստիճան են թամբալացել ու ամոթները կորցրել, որ առանձնապես չեն էլ թաքցնում, որ զբաղված են «Արմենիա TV-»ի բացահայտ պլագիատով: Լավ, դեռ մի կողմ դնենք այն, որ սիթքոմ ունենալու գաղափարն են թխել: Մի կողմ դնենք այն, որ ամենայն հավանականությամբ սյուժետն ու ֆորմատն էլ քչից-շատից թխած են լինելու «Դոմինո»-ից, բայց էդ «Ընտանյոք հանդերձի» թրեյլերն ի՞նչ էր, որ անգամ 1 րոպեից պակաս տևողությամբ չկարողացաք օրիգինալ բան նկարել:

Ուրեմն, սա «Արմենիայով» հեռարձակվող «Դոմինո»-ի թրեյլերն է.

Իսկ սա Հ1-ով հեռարձակվելիք «Ընտանյոք հանդերձ»-ի թրեյլերն է.

Ախր նենց նագլիով են թխել, որ չգիտես՝ որից սկսես, որով պրծնես:

Նախ՝ հիմնական դեկորը՝ բազմոցը, նույնն է, ինչ առաջին թրեյլերում:

1ZHVPdC

Նույնն է նաև ոտքերն իրար գցած հատվածն ու ոտքերն իրար գցած խաղային իրավիճակը:

1ZHVPdC

Նման են անգամ դերասանուհիների շորերն ու դերասանի՝ մորուք ունենալու հանգամանքը:

Էդ էր-էդ էր, ավելի էժան չէ՞ր լինի ուղղակի հեռարձակման իրավունքը ձեռք բերել ու ցույց տալ «Դոմինոն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել