«Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն՝Հայաստանը 140 երկրների թվում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը։ Ընդ որում, Հայաստանը մրցունակության ցուցանիշով էականորեն զիջում է հարևան երկրներին՝ Վրաստանին ու Ադրբեջանին։ Բայց Սերժ Սարգսյանի իշխանությունը կարող է հպարտանալ, որ փոխարենը Հայաստանը գերազանցում է Լաոսին, Նամիրիային ու Ջամայկային։ Նշենք, որ պետական քաղաքականության թափանցիկության մասով Հայաստանն անկում է գրանցել 12 կետով, փոքրամասնություն կազմող, բաժնետերերի շահերի պաշտպանության մասով՝ 11 կետով։ Անկում է գրանցվել նաև ներդրողների պաշտպանվածության, բանկերի կայունության, աշխատավարձերի և արտադրողականության ուղղություններով։ Կարճ ասած, իրավիճակը սպասվածից տխուր է, չնայած՝ իշխանությունները հակառակն են փորձում ապացուցել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։