Եթե չեմ սխալվում, Ռուսաստանն իր անմիջական սահմաններից շատ հեռու վերջին ռազմական գործողությունը, որ, ի դեպ, անփառունակ ավարտ ունեցավ, իրականացրել էր 90-ականների երկրորդ կեսին, երբ ռուսական դեսանտը հայտնվեց Սերբիայում: Դրանից հետո Մոսկվան ռազմական առումով չէր խառնվում, երբ դատում էին Միլոշևիչին և Սադդամին, ատրճանակի կոթով բռնաբարում էին Քադդաֆիին, գահընկեց էին անում Մուբարաքին և այլն... Ռուսաստանի ներկայիս ամբիցիոզ պահվածքը միջազգային հարաբերություններում, Արևմուտքի` ավելի ճիշտ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի նախկին մոսկովյան ազդեցության տակ գտնվող երկրներ, իր անմիջական սահմանների այրումը Ուկրաինայի և Վրաստանի տեսքով ռուսներին այլընտրանք չէին թողել: Մոսկվան չէր կարող կորցնել վերջին մերձավորարևելյան դաշնակցին, այն էլ՝ ԻՊ-ի ահաբեկիչներին զիջելով, որոնցից շատերը նաև մարդ սպանել են սովորել Չեչնիայում: Հայաստանին, իհարկե, այս ամենը ձեռնտու է շատ ասպեկտներով.
1. Սիրիայում մեր երկրին բարեկամ իշխանությունը կպահպանվի:
2. ԻՊ-ի ահաբեկիչները կսատկեն նաև հայկական սրբությունները` ի մասնավորի Դեյր Զօրի Սրբոց Նահատակաց Եկեղեցին պղծելու և պայթեցնելու համար:
3. Թուրքական նկրտումները վերջապես կչեզոքացվեն:
4. Սիրիայի մեր եղբայրները և քույրերը կազատվեն ֆիզիկական ոչնչացման վտանգից:
5. Անձնական կարծիք. որքան շատ իսլամիստ սատկի, այնքան ավելի լավ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել