ԻԼԻՊ-ի զինյալներին խնդրում եմ չխառնել մահմեդականների հետ: Նրանք բոլոր տեսակի կրոններից դուրս են: Իրենց գործողությունների զոհ են դառնում թե՛ մահմեդկանները (սուննի, շիա) թե՛ ալավիները, թե քրիստոնյաները, թե՛ մնացած կրոնների ներկայացուցիչները: ԻԼԻՊ-ի զինյալներին չեն ընդունում մահմեդականնները: Նրանց համար Ալլահ կամ Աստված գոյություն չունի, իսկ Ղուրանը թղթի կտոր է, որը կարելի է վառել և տաքանալ:
Նրանք չեն հարգում համամարդկային օրենքները, չեն հարգում համամարդկային արժեքները: Դրանք արհեստածին հորդաններ են, որոնց դեմ այս պահին չեն կարողանում պայքարել հենց դրանց ստեղծողները:
Սիրիայում անիմաստ սանձազերծված պատերազմի արդյունքում բազմաթիվ փախստականներ անցնում են դեպի Եվրոպա: Եվրոպան պարտավոր է ընդունել այդ մարդկանց, Եվրոպան պարտավոր է կերակրել փախստականներին:
Թող Ասադի դեմ անհիմն պատերազմ չսանձազերծեին: Թող արհեստածին ԻԼԻՊ-ի դեմը սկզբից առնեին, հետո չբողոքեին: