Մինչ հասարակությունը շունչը պահած սպասում է, թե ինչի՞ կբերի ՀԱԿ-ԲՀԿ սիրախաղը, իրական անակնկալ մատուցվեց ՀԱԿ-ՀՀԿ առանցքից. Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովում այսօր քննարկվել է Հայ ազգային կոնգրես խմբակցության առաջարկած նախագիծը` 2008թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, և քննարկման արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև, որ այդ հարցը կդրվի քվեարկության՝ պայմանով, որ դա կարվի ընտրություններից մի տարի հետո։ ՀԱԿ-ը ներկայացված է եղել Ջհանգիրյանով։
Տրամաբանական փոխզիջում էր։ ՀՀԿ-ն հանգիստ կկարողանա տապալել այն մեկ տարի հետո, կամ ո՞վ իմանա, կարող է և անցկացնել՝ չվախենալով, որ այդ հարցի քննարկումը կշիկացնի հասարակության լարվածությունը, իսկ ՀԱԿ-ն էլ կկարողանա տեսանելիություն պահել, որ ոչինչ ու ոչ ոք չեն մոռացվել։
Այսպես իրար ջան են ասում ու ջան են լսում մեր պատգամավորները՝ լրագրողական տեսախցիկներից հեռու։
Կից նյութն`այստեղ