Տեսեք՝ ուր է հասել հիասթափությունը, որ այսօր ՀՀ ԳՇ ղեկավար Խաչատուրովն ասում է, որ եթե ոչ զինուժով կամ սուր դատապարտող հայտարարություններով, ապա գոնե մարդկային առումով ՀԱՊԿ-ը պետք է արձագանքներ և սատարեր Հայաստանին սահմանային գնդակոծությունների օրերին, սակայն նույնիսկ մարդկային առումով ՀԱՊԿ-ը դա չի արել... Ցավալին էն չի, որ ՀԱՊԿ-ը, մեղմ ասած, իրեն ջայլամի պես է պահել ու պահում: Ցավալին էն է, որ Խաչատուրովն ու նրա նման լիքը թե զինվորական և թե քաղաքացիական պաշտոնյաներ իրենց հոգու խորքում միշտ էլ գիտեցել են, որ ՀԱՊԿ-ն էն կառույցը չէ, որին կարելի է վստահել երկրի գլոբալ անվտանգությունը, սակայն գիտենալով հանդերձ՝ Հայաստանը մտցրել են էդ համակարգի մեջ: Համոզված եմ, որ էդ նույն պաշտոնյաները նաև հստակ գիտեն, որ նույն ՀԱՊԿ-ը կամ որ նույնն է՝ Ռուսաստանը, իրենց կրկին ջայլամի տեղ կդնեն, եթե Հայաստանի անվտանգության նկատմամբ ոտնձգություն անի Թուրքիան: Ռուսներն իրենց գլուխները ավազի մեջից կհանեն միայն մի դեպքում՝ երբ զգան, որ ռեալ վտանգի տակ է Հայաստանում իրենց ռազմաբազան, իսկ Հայաստանի վրա վաղուց թքած ունեն՝ մի 200 տարի առաջվանից սկսած:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել