Հայաստանի արդյունաբերության հիմնական` մետաղական արդյունաբերության ճյուղում կտրուկ աճել է պղնձի խտանյութի արտադարությունը` 49,9 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ 2015-ի հունվար-օգոստոս ամիսներին, 2014-ի նույն ամիսների համեմատ, պողպատյա խողովակների արտադրությունն ավելացել է 20,2 տոկոսով, պողպատի ձուլվածքինը` 4,8 տոկոսով, ալյումինե փայլաթիթեղինը` 3,6 տոկոսով, կոնվերտորային պղնձինը` 4,8 տոկոսով, մոլիբդենի բրիկետներինը` 0,8 տոկոսով: Ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները նվազել են 14 տոկոսով, մոլիբդենի խտանյութինը` 9,7 տոկոսով, ցինկի խտանյութինը` 5,7 տոկոսով և ալյումինե գլանվածքինը` 7,2 տոկոսով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել