2008թ. ընտրություններից հետո հրապարակված տվյալների համաձայն՝ Սերժ Սարգսյանին, որին սատարում էր Գագիկ Ծառուկյանը, ձայն է տվել 862,369 մարդ, Լևոն Տեր-Պետրոսյանին ձայն է տվել 351,222 մարդ, Արթուր Բաղդասարյանին՝ 272,427 մարդ, Վահան Հովհաննիսյանին՝ 100,966 մարդ, Վազգեն Մանուկյանին և Տիգրան Կարապետյանին՝ շուրջ 30.867 մարդ: Ընդհանուր առմամբ մոտ 755,500 մարդ իր ձայնը տվել է այլ թեկնածուներին: 4 տարի անց Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակը հավաքեց 44%, բայց դե բոլորս գիտենք, որ նախագահական ընտրությունները շատ են տարբերվում պարլամենտականից թե՛ իր ակտիվությամբ և նշանակությամբ, թե՛ մասնակցությամբ: Ինչևէ, այսօր պարզ է, որ նախորդ նախագահականի պատկերը այսօր լիովին այլ է լինելու. հիմնական 2 հավակնորդ թեկնածուները կորցրել են իրենց ընտրազանգվածի մեծ մասը: Արթուր Բաղդասարյանի պարագայում, կարծում եմ, այդ կորուստը ռեկորդային է, իսկ վերջին փշրանքները նա արդեն մեկ տարի առաջ խոստացել է Սերժ Սարգսյանին՝ դրանով իսկ զրոյացնելով ամբողջ ունեցածը: Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում նա հիմնականում 2011 թվականի իր գործողություններով ձայների մի մեծ մասն ուղղակիորեն նվիրեց Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ին: Մի բան միանշանակ է՝ Սերժ Սարգսյանի ձայների թիվը 44%-ից ցածր չի լինի և կձգտի մինչեւ 51%-ի: Եթե ի հայտ գա երկրորդ ուժեղ թեկնածուն, որին կսատարեն ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, քիչ թե շատ լուրջ մրցակցություն կծավալվի, և մի բան, այնուամենայնիվ, կարող է կրկնվել: Շատ շահավետ դիրքերում կարող է հայտնվել 3-րդ թեկնածուն, որը կհավաքի դեմ քվեարկող քաղաքացիների ձայները, իսկ դա կարող է շատ տարբեր սցենարների հանգեցնել` սկսած ընտրությունների 2-րդ փուլից, վերջացրած պալատային կամ փողոցային իշխանափոխությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել