Gucci նորաձևության տունը հիմնադրվել է 1921 թ.-ին Ֆլորենցիայում`Գուչիո Գուչչիի  կողմից: 1938 թ. Gucci  ընկերությունը ընդլայնվեց եւ բացեց  բուտիկ  Հռոմում:  1947 թ. Gucci-ն արտադրում է Բամբուկե բռնակներով պայուսակներ,  որոնք մինչ օրս էլ  հանդիսանում են  ընկերության ֆիրմային  ապրանքը: Գուչիոյի  մահից  հետո  նրա որդին՝ Ալդո Գուչչին, բրենդը հասցրեց միջազգային ճանաչման մակարդակի` բացելով առաջին  բուտիկները  Լոնդոնում, Փարիզում եւ Նյու Յորքում:
 
1960 – ականներին Gucci-ի խանութներ են բացվում Հեռավոր Արևելքում` ՀոնգԿոնգում, Տոկիոյում եւԿորեայում: Միեւնույն ժամանակ  ընկերությունը մշակում է իր անվանի ապրանքանիշը` <> (  Guccio Gucci-ի սկզբնատառերը): Հայտնի դարձան <>մետաքսե շարֆը,  որը  կրել է  հոլիվուդյան դերասանուհի`  Գրեյս Քելլին եւ   <> պայուսակը, որը հայտնի  դարձրեց Ջեկի Քեննեդին`ԱՄՆ-ի նախագահի`Ջոն Ֆ. Քենեդիի կինը:  Եղբայրներ Ալդոն  եւ Ռոդոլֆ Գուչչին տնօրինում էին ընկերության  բաժնետոմսերի 50% -ը:  1979թ  Ալդոն  մշակում է աքսեսուարների հավաքածու << Gucci Accessories Collection>>կամ <>:
1983թ Ռոդոլֆի մահից հետո մեծ իրարանցում տեղի ունեցավ, երբ  նա  ընկերության բաժնեմասերի 50 %-ը  թողեց իր տղային`Մաուրիցիո  Գուչչիին: Այն բանից հետո, երբ ընտանիքի մնացած անդամները  լքեցին  ընկերությունը, վերջին տարիների ընթացքում  առաջին անգամ  միայն մի մարդ էր ղեկավարում Gucci ընկերությունը: 1980- ականներին ընկերությունում  տեղի ունեցած փոփոխությունները Gucci նորաձևության տունը դարձրեցին ամենաազդեցիկն ու շահավետը նորաձեւության աշխարհում: Սակայն 1990-ականները  դարձան ամենավատ  տարիները  Gucci-ի պատմության  մեջ:  Մաուրիցիոն, ուշացնելով <>-ի  ԱՄՆ-ի  պատվերները,  որը տարեկան բերում էր 110 մլն եվրո եկամուտ,  բարկացնում  է  բաժնետերերին  եւ  ղեկավարներին: Նրա մենեջմենտը բրենդին չի տալիս ցանկալի արդյունավետություն:  Նա ստիպված է լինում  վաճառել <>-ի  իր բաժինը: 1993թ.` 32 ամյա  Թոմ  Ֆորդը,  որը  ֆիրմայի  դիզայներն   էր,  դառնում է ընկերության տնօրեն   եւ  համագործակցում է  իրավաբան  Դոուն Մելլոյի հետ:  Դե Սոլը, դառնալով ընկերության նախագահ,  հասկանում է, որ միայն ոճը փոխելով նրանք կարող են հասնել  ընկերության եկամտաբերությանը: Նա ընդունում է Ֆորդի նոր գաղափարները: Դե Սոլը սկսում է  համագործակցել  ֆրանսիական << Pinault-Printemps-Redoute (PPR) >>-ի  տնօրեն  Ֆրանսուա  Պինոյի   հետ, որը  ձեռք է բերում  ընկերության ակցիաների 40 %-ը:  Այժմ արդեն  PPR-ը տնօրինում է բաժնետոմսերի  68%-ին: Եկրորդ մեծ ակցիոներ է համարվում  Crédit Lyonnais-ը, որին պատկանում է 11 %-ը:  2001թ-ին  Gucci Group-ը  դառնում է  Bottega Venetta, Di Modolo, Balenciaga   ընկերությունների բաժնետերերից մեկը  եւ  Stella McCartney-ի  գործընկերը: PPR-ի հետ պայմանագրի վերականգնողական  անհաջող փորձերից հետո  2003թ.-ին  Թոմ  Ֆորդը  եւ  Դոմինիկո  Դե   Սոլը  որոշում են  լքել Gucci  ընկերությունը: 32 ամյա Ֆրիդ Ջաննինին, որը նախկինում պատասխանատու էր  տղամարդկանց եւ կանանց աքսեսուարների համար, այժմ զբաղեցնում է ամբողջ բրենդի տնօրենի  պաշտոնը:  Նրա 2006թ.-ի գարնանային հավաքածուն գովաբանվում է գունային գամմայի  եւ էներգիայի համար:  Ֆորդի էրոտիկ կերպարները  վերափոխելով`  նա  մինչ այսօր  մեծ  հետաքրքրություն եւ  աշխուժություն  է առաջացնում  իր շուրջը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել