Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին պատմական էր։
Երկրի ղեկավարն իր ելութի շեշտադրումներով միջազգային հանրությանը ներկայացրեց հայ ժողովրդի երախտագիտությունն այն պետություններին, կազմակերպություններին ու անձանց, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
Նախագահը միջազգային բարձր ամբիոնից անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ տեղեկացնելով Ադրբեջանի բռնակալ ռեժիմի սադրիչ գործողությունների, իրավիճակը լարելու քաղաքականության մասին։
Նախագահը խոսեց Մերձավոր Արևելքում կրոնական անհանդուրժողականության, դաժանությունների, փախստականների ճակատագրի վերաբերյալ։
Սա ուժեղ ղեկավարի ելույթ էր՝ հստակ ասելիքով և ուղերձներով։ Եվ սա մեր արտաքին քաղաքականության տրամաբանական արդյունքն է. մենք դարձել ենք միջազգային հանրության համար ընկալելի և հասկանալի: