Որսը Ռուսաստանն է։ Որսորդներն են Չինաստանը և ԱՄՆ-ը։ Հիմնական խաղացողները որսորդներն են։
Երևի թե որսաշրջանի վերջում որսորդները փոխհամաձայնության գան, ում որ կտորն ու քանի կիլոգրամ։ Հատկապես Սիբիրի հարցով են շահագրգռված՝ նկատի ունենալով, որ եթե կլիման այսպիսի արագությամբ շարունակի տաքանալ, մի հարմար հովանալու տեղ կունենան։ Էլ չեմ ասում, որ գուցե նաև փրկության վայր։
Տիկին Մերկելը լավ վախեցած է։ Ինչքան զենք ու զինամթերք կա աշխարհի երեսին, տարել, լցրել են Գերմանիայում։ Հիմա հարգելի տիկինը վախենում է նույնիսկ լուցկի վառելուց։ Բա որ այդ բոլոր բռնկվի։ Դրա համար էլ շատ վախեցած է ու ձայն-ծպտուն չի հանում։
Օլանդի վեջը չի։ Ֆրանսիացիներն այնքան էլ կռվարար ժողովուրդ չեն։ Օլանդը գիտի, որ ինչ էլ լինի, իրենք արանքներում յոլա կգնան, ինչպես միշտ։
Թագուհուց ձեն-ծպտուն չի լսվում։ Պառավել, խլացել է, ինչ անցուդարձ էլ լինի աշխարհում, արդեն իր յանը տարած ուշադրությանը չի արժանանա։ Մտածում է Գաբրիելի հետ հանդիպման մասին։ Սիրտը դող է ընկել։
Մեր գործերը լավ չեն լինի։ Եվ ոչ միայն մերը, այլ բոլոր փոքրիկ երկրներինը։ Այս ահարկուները որ խաչվեցին, մեզ ոտատակ են տալու, տրորեն, ինչպես եղավ նախկին երկու համաշխարհայինների ժամանակ։ Թեև երկրորդը մեր վրայով չանցավ, բայց, միևնույն է, ազգից երիտասարդ ծաղիկը կոտորվեց։