Հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում ադրբեջանական ԶԼՄ-ները Նախիջևանի ինքնավար հանրապետության` Ադրբեջանի տնտեսության մեջ ներգրավվածության վերաբերյալ: Պարզվում է, որ մանր ու միջին բիզնեսի, ինչպես նաև բանկային համակարգի զարգացվածության տեսանկյունից Նախիջևանը բավական հետ է մնում երկրի այլ շրջաններից: Որպես օրինակ բերվում է այն փաստը, որ ինքնավար հանրապետության բնակչությունը շատ քիչ է դիմում բանկերին վարկի համար, իսկ վարկն էլ շատ քիչ են տրամադրում: Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ շրջանի աշխատունակ բնակչության մոտ կեսը չի ապրում այնտեղ և աշխատում է արտերկրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10204914241445064?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել