Ադրբեջանական կողմը պաշտոնապես տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող Էշլան Մամեդովի զոհվելու մասին, ով Վրաստանի Բոլնիսի շրջանից է և հուղարկավորվել է հենց Բոլնիսում: Ամենայն հավանակությամբ վերջինս վարձկան է և Ադրբեջանի կողմից մասնակցել է Լեռնային Ղարաբաղի դեմ դիվերսիոն գործողությունների: Վրաստանի իշխանությունների ուշադրությունը պետք է հրավիրել այս փաստի վրա՝ հետևյալ շեշտադրմամբ. Լեռնային Ղարաբաղի դեմ դիվերսիաների մասնակցելու փորձ ձեռք բերած՝ Վրաստանում բնակվող ադրբեջանցիների վարքագիծն իրենց ծննդավայր վերադառնալուց հետո (եթե հաջողվի), որին ադրբեջանցիներն անվանում են Բորչալու, և որտեղ բազմաթիվ հայկական գյուղեր կան, կարող է լինել ակնհայտ հակահայկական, և վստահաբար դա լավ բանի չի հանգեցնելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/826558454109561
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել