Մի ուրվական է շրջում Հայաստանում` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կանանց պատկառելի չափերի հասնող գումարներ նվիրողի ուրվականը։ Այդ ուրվականի դեմ սրբազան հալածանք մղելու համար միավորվել են Եվրոպայի բոլոր ուժերը՝ ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, ֆրանսիական ռադիկալներն ու գերմանական ոստիկանները։
Որտե՞ղ է այն իշխանական պարտիան, որին չարքաշ հայ ժողովուրդը չվատաբանեին որպես իշխանություններններ։ Որտե՞ղ է այն հասարակությունը, որը իր հերթին չշպրտեր իշխանություններին հարելու խարանող մեղադրանքը, ինչպես իշխանության ավելի առաջավոր ներկայացուցիչների:
Երկու հետևություն է բխում այս փաստից:
ՀՀ բարձրաստիճան պաշտըոնյաների կանանց պատկառելի չափերի հասնող գումարներ նվիրողի ուրվականն արդեն ուժ է ճանաչվում քաղաքական բոլոր ուժերի կողմից։
Արդեն ժամանակն է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կանանց պատկառելի չափերի հասնող գումարներ նվիրողի ուրվականն իր հայացքը, իր նպատակները, իր ձգտումները բացորոշ շարադրի ամբողջ աշխարհի առջև, և այդ ուրվականի վերաբերյալ «հեքիաթներին» հակադրեն հենց իր՝ պարտիայի «մանիֆեստը»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/887941854630344
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել