Ափսոս, հազար ափսոս։ Ռուսներն ու ամերիկացիները լեզու չգտան իրար հետ՝ պայքարելու աշխարհի չարիքների դեմ։ Աշխարհն ավելի կվատանա։ Մեր տարածաշրջանն էլ կդառնա դժոխք այնտեղ ապրող ժողովուրդների համար։ Եվրոպան լեցուն կլցվի Մերձավոր Արևելքից փախստականներով։ Կսկսվեն վատ օրեր նաև Եվրոպայի համար։
Դրական տեղաշարժերի միակ հույսը մնաց կապված եկող տարվա ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո եկող նոր նախագահի խելամտության հետ։ Միգուցե տեղի ունենա այս երկու հզոր երկրների հարաբերությունների վերաբեռնում։
Օբամայի ֆիքս իդեան Ասադի կապակցությամբ հուշում է, որ թելադրողը ո՛չ ԱՄՆ-ի շահերն են, ո՛չ Օբաման է ու առավել ևս ո՛չ էլ ԱՄՆ բնակչությունն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել