Araratnews.am-ը գրում է.
Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթահ Ալ-Սիսին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ արաբաիսրայելական հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն անկախ Պաղեստինի ստեղծման պայմաններում, 1967 թվականի սահմաններում և մայրաքաղաք կհռչակվի Երուսաղեմը:
Եգիպտոսի իրավիճակի մասին խոսելիս Ալ-Սիսին հայտարարել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում ահաբեկչական խմբավորումներին, իսկ տնտեսական բարեփոխումները, որոնք ծրագրված են, պետք է հանգեցնեն եգիպտացի ժողովրդի բարգավաճման:
Մասնավորապես նշվել է, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվելու փոքր ու միջին բիզնեսի համար:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/paghestini-mayrakhaghakh-petkh-e-hrchakel-yerusaghemeh-yegiptosi-naxagah/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել