GalaTV.am-ը գրում է.
Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը հարցադրումներ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին՝ Հայաստանի քաղաքացիների հանդեպ անդրբեջանական հարձակումների կապակցությամբ:
Հայկական գյուղերում տեղացող ագրեսիայի արդյունքում երեք կանանց զոհերի դեպքերն արդեն դատապարտվել են Եվրոպական խորհդարարանի բազմաթիվ պատգամավորների կողմից անցյալ ուրբաթ օրը:
Ֆրանկ Էնգելն (ԵԽ ԵԺԿ խմբակցություն) իր հարցադրումներում ընդգծում է այն փաստը, որ այս ամիս Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է հարձակում կատարում խաղաղ քաղաքացիների հանդեպ Հայաստանի Հանրապետության հողի վրա: Պատգամավորը դիմում է տիկին Մոգերինիին՝ իր դիրքորոշումը հայտնել ռազմական նման գործողությունների մասին: Էնգելը ընդգծում է նաև, որ ագրեսիայի երկրորդ դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների՝ Նյու Յորքում կայանալիք խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների նախաշեմին:
Պարոն Էնգելը, որը նաև «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am) Խորհրդատվական խմբի անդամ է, նշում է Ադրբեջանի հանդեպ Եվրոպական խորհրդարանի կողմից վերջերս հաջորդաբար ընդունված երկու բանաձևերը (2014թ. սեպտեմբեր, 2015թ. սեպտեմբեր)՝ անդրադառնալով մասնավորապես երկրի ղեկավարության հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին առաջարկություններին:
«Կարծում եմ, որ պարոն Էնգելի քայլը բավականին կարևոր է: Ամբողջ Եվրոպական միությունը պարտավոր է արձագանքել այս ագրեսիային, հատկապես երբ ԵՄ հարևանության և Արևելյան գործընկերության մաս կազմող երկիրը հարձակում է կատարում մյուսի հանդեպ»,- պարզաբանում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:
Պարոն Էնգելի հարցադրումնեը կթարգմանվեն Եվրոպական միության աշխատանքային լեզուներով: Հարցադրումները ստանալուց հետո երեք շաբաթվա ընթացքում Արտաքին գործողությունների ծառայությունը կհրապարակի իր պատասխանը: