Newsbook.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Կարինե Պետրոսյանի գլխավորությամբ՝ «Արփի Ոսկանյանն ընդդեմ Առաջին լրատվականի» գործով վճիռը կայացվեց: Դատարանը որոշեց Արփի Ոսկանյանի հայցն ըննդեմ «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի մասնակի բավարարել:

Ըստ դատարանի որոշման՝ «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից հօգուտ Արփի Ոսկանյանի բռնագանձել հարյուր հազար դրամ, իսկ հայցը մնացած մասով մերժել: Նշենք, որ վճռին կողմերը ներկա չէին: Միայն վճռի ավարտից հետո դատարան ներկայացավ Առաջին լրատվականի փաստաբան Լևոն Սահակյանը, ով հրաժարվեց դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ: 

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերին գրող Արփի Ոսկանյանի «Քաղաքական հանելուկ» վերնագրով հանելուկը հրապարկվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որից հետո «1in.am» լրատվական կայքն արտատպել էր այն` առանց հեղինակի հետ համաձայնեցնելու: Արփի Ոսկանյանը 1.5 տարի առաջ դիմել է  դատարան՝ պահանջելով լրատվամիջոցից 200 հազար դրամի չափով փոխհատուցում: Արփի ոսկանյանը բազմիցս է բարձրաձայնել՝ կայքը ոչ միայն առանց իր համաձայնության է արտատպել է իր ստեղծագործությունը, այլև հեղինակային իրավունքի մի շարք խախտումներ է թույլ տվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել