Այն «շուն տաջիկի» ոգով, խավիարոտ մռութներով ու նավթային դոլարներից հեշտանք ապրած չկայացած լորդը՝ Ռոբերտ Ուոլթերը, ԼՂՀ իշխանություններից Արցախ այցելելու թույլատվություն է խնդրել, որպեսզի ավարտին հասցնի իր ծախված ու ոչինչ չասող զեկույցը:
Առաջին հերթին նման թույլտվություն խնդրելու նամակն արդեն իսկ խոսում է Արցախի ինքնիշխանության և անկախ պետության ճանաչման մասին, երկրորդ՝ այդ սրիկայական ու քստմնելի արարքը խոսում է ծախվածության ու ցինիզմի մասին:
Հասկանալի է, որ Արցախ այցելությամբ Ուոլթերը ոչինչ չի փոխելու իր զեկույցում, այլ ավելին՝ այդ այցն ապահովելու է իր զեկույցի ներկայացուցչականությունը «փաստահավաք առաքելության» տեանկյունից, ինչպես նաև փսևդոօբյեկտիվությունը: Այնպես որ, պետք է դիվանագիտական պատասխան տալ այս «հորթին»: Որպես օրինակ կարելի է վերջինիս անձնագրի մեջ ԼՂՀ այցելության մուտքի կնիք դնել:
Արցախի դռները բաց են բոլորի առաջ, բայց այս զեկույցով ու այդ նպատակով ինքն իրեն թող բավարարի, իսկ այլ պարագայում՝ ինչպես Դավիթ Բաբայանն է ասում, ինքը միայն կարող է Արցախում մտնել Գանձասար մեղքերի թողություն ստանալու համար:
Արցախ այցելելու համար ամենաանվտանգ ճանապարհը Հայաստանով է, ոչ թե Ադրբեջանով, ուստի զեկույցն այցով արդեն կորցնում է իր նշանակությունը, և անվանափոխության անհրաժեշտություն է առաջանում: