Այսօր Ստրկության արգելման միջազգային օրն է, որը ամեն տարի նշում են դեկտեմբերի 2-ին` կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` Մարդկանց վաճառքի և երրորդ անձանց կողմից մարմնավաճառության կոնվենցիայի ընդունման հետ:
«2007թ.-ի մարտի 25-ին նշվում է բրիտանական գաղութների ստրուկների վաճառքի արգելման տարելիցը: Նաև փաստ է, որ մենք չենք կարողացել վերացնել ստրկությունը ամբողջությամբ: Ժամանակակից ստրկության տարատեսակները ծաղկում են ապրում խտրականության պատճառով: Այսօր մենք պետք է շարունակենք պայքարը»,- նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:
1862թ.-ին ԱՄՆ նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնը օրենք ընդունեց ԱՄՆ-ի ողջ տարածքում ստրկության արգելման մասին:
Նյութի աղբյուր՝ http://zhamanc.blogspot.com/2012/12/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել