2008թ.-ի նախագահական ընտրություններից ու մարտիմեկյան դեպքերից հետո հայաստանյան իրականությունը թևափոխեց մի նոր շրջան, որտեղ մարդիկ զգացին, որ կարող են քաղաքացի լինել, զգացին քաղաքացու՝ հենց իրենց արժեքն ու գինը: Լևոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքական ասպարեզ վերադառնալն ու Ազատության հրապարակում ընթացող 10-օրյա քաղաքական միջոցառումները ազդակ դարձան քաղաքացու վերածնվելուն ու նրա կայացմանը յուրաքանչյուր բնագավառում: Երբ մեռյալ հոգիներն էին իշխում հայաստանյան իրականությունում, երբ քաղաքացին խավարում լույսի մասին անգամ երազել չէր կարող, միանգամից կենարար լույս բացվեց նրա առջև:
Եվ այսօր ... հիմնական քննադատություններն ու հարվածները Տեր-Պետրոսյանը ստանում է այս հատվածից, ասել է թե՝ հուդդայական հարվածները, որոնք ավելի ստոր են ու ցավոտ:
Հայաստանում չի կարող լինել որևէ քաղաքացիական շարժում քաղաքական ուժերից ու քաղաքական պրոցեսներից դուրս, քանի դեռ հայաստանյան իրականությունը բռնատիրական ու ֆաշիստական գույներով է պատված, թող մեկընդմիշտ իմանան բոլորը, յուրաքանչյուր այդպիսի պրոցես տապալման է մատնված կամ իշխանական ճամբարի հետ փոխշահավետությամբ է կնքված:
Հ.Գ. Շատ եք մեծացել, տիկնայք ու պարոնայք, բայց վերջում նորից վազելու եք Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի հետևից, իսկ հիմա՝ ազատ ժամանակ, ինքնագովազդով զբաղվեք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gurgen.asatryan/posts/373428969416836
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել