Հարգելի պարոն Տարոն Մարգարյան,
Ավան Առինջ թաղամասի N 5, 32, 15 երթուղային տաքսիներն այսօր ամբողջովին ծառայում են քաղաքապետի աներորդուն, այսինքն՝ այսօրվա ընտրությունները մեր քաղաքացիներին զրկել են քաղաքային տրանսպորտի ծառայություններից: Նույնն է նաև «Միլենա», «Էլենա», «Z» տաքսի ծառայությունների պարագայում:
Ո՞վ է պատասխանատվություն կրում այս անօրինականության համար, եթե ոչ՝ քաղաքապետարանի համապատասխան կառույցն ու անձամբ քաղաքապետը, նամանավանդ, որ մեր քաղաքացիները այսօրվա տրանսպորտային զրկանքները կրում են քաղաքապետի աներորդու պատճառով: Անարդար ու անհավասար պայքար է ընթանում թ. 1 ընտրատարածքում՝ նախագահական ընտրությունների շեմին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/permalink.php?story_fbid=460396614007305&id=100001109106748&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել