Հերոս գյուղացուն օգնեք!
Երկու օր է՝ ՖԲ-ում բազմաթիվ մարդիկ դիմում են Տարոն Մարգարյանին, որ Էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսված գումարները նա նվիրաբերի սահմանամերձ գյուղերին: Ինքս այդ գաղափարին կողմ եմ, որովհետև այդ տոնակատարությունից հետո քաղաքը վեր է ածվում աղբանոցի, իսկ տոնի մասնակիցները չեն էլ հասկանում, թե խի են հավաքվել ու ինչ են նշում: Այդ գումարները հայ հերոս գյուղացուն ավելի անհրաժեշտ են, քան մինիից մի քիչ կարճ կիսաշրջազգեստով թիթիզիկին ու այդ թիթիզիկի համար ամբողջ քաղաքը ոտնատակ տվող թիթիզին:
Սահմանային իրավիճակը լարված պահող ազերներն իրենց մաշկի վրա են զգում պատասխանների ուժգնությունը: ՊՆ-ի ու Նախագահի հայտարարություններից հետո կարծես թե սահմանային իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է: Բորենիների նման Ալիևն էլ ունի ոհմակային հոգեբանություն: Այս պահին նրա ոհմակի մեծը Թուրքիան, խառն է, իսկ միայնակ կայացված որոշումներն, ինչպես երևում է, շատ ցավոտ է ավարտվում որոշողի համար:
Ի զարմանս ինձ՝ մեր լրատվական դաշտն ու մարդիկ բավականին ադեկվատ են պահում իրենց: Չեն տարածում այնպիսի ինֆոներ, որոնք կարող են վնաս հասցնել մեզ: Ադրբեջանական ինֆոն գրեթե չմտավ մեր մեջ: Իհարկե, եղան որոշ անիմաստ արարածներ, դե առանց դրանց էլ չի լինի, յուրաքանչյուր առողջ մարմնին վիրուսներ անհրաժեշտ են, ուղղակի վաղ թե ուշ սատկում են, և նորերն են վերածնվում: