Araratnews.am-ը գրում է.
Իրանի նախագահ Հասան Ռուհանին կընդհատի իր այցը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի և կվերադառնա Թեհրան՝ Մեքքայում իրանցի ուխտագնացների շրջանում մեծ թվով զոհերի պատճառով, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Նյու Յորք ժամանելուն պես նախագահը հետևում էր Մինայում տեղի ունեցածին, վիրավորված և զոհված իրանցի ուխտագնացների մասին լուրերին», – հաղորդում է IRNA-ն` հղում կատարելով Իրանի նախագահի մամուլի ծառայությանը:
Զոհվածների դիերով առաջին ինքնաթիռը Թեհրան կժամանի սեպտեմբերի 29-ին: Ռուհանին Իրան կմեկնի դրանից մեկ օր շուտ:
Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ հայտնի է իրանցի 169 զոհված ուխտագնացների մասին: Շուրջ 300 հոգի ահամրվումէ անհետ կորած: Զոհերի ըդնահնուր թիվը ակզմում է 720:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/hasan-ruhanin-ehndhatum-e-ayceh-nyu-yorkh-ev-veradarnum-thehran/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել