Այսօր թ.1 ընտրատարածքում տեղի ունեցող ԱԺ պատգամավորի ընտրությունների ժամանակ անձնագրերում դրվող կնիքների շատ արագ ցնդելու մասին Ստյոպա Սաֆարյանի շտաբից տարածված ահազանգերից հետո Ավանի մի քանի տեղամասեր է այցելել ԿԸՀ նախագահ պարոն Մուկուչյանն ու հանձնարարել այլ թանաք ավելացնել: Մի քանի հարց պարոն Մուկուչյանին, իսկ ո՞վ պետք է այդ այլ թանաքն ապահովի ընտրատեղամասերին, ինչո՞ւ ժամանակին չապահովեցիք այդ թանաքն այն դեպքում, երբ Ստյոպան մի քանի օր էր այդ մասին ահազանգում էր, ո՞վ է կրելու պատասխանատվություն այս խախտումների համար:
Վերջապես, ուշացած չէ՞ր արդյոք պարոն Մուկուչյանի այցը ընտրատեղամասեր, եթե ինքն իսկապես օրինավոր ընտրության կողմնակից էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել