1972 թվականին Հյուսիսային Վիետնամը նստեց բանակցությունների սեղանի շուրջ։ Հարավային Վիետնամը իրեն համարելով հաղթած կողմ ցանկանում էր ավելին ստանալ բանակցություններից։ Հյուսիսայինը գիտակցելով սա հեռացավ բանակցությունների սեղանից։ Այս իրավիճակում ԱՄՆ-ն Վիետնամից կհեռանար խայտառակ պարտությամբ ու դեմքը փրկելու համար սկսեց 11 օրյա ռմբակոծություն Հյուսիսային Վիետնամում։ 11 օր անց ծանր կորուստներից հետո Հյուսիսային Վիետնամը վերադարձավ բանակցությունների։
Հաշվի առնելով այս պատմական իրողությունը խնդրում եմ ուշադրություն դարձրեք նախօրեին ՊՆ հայտարարության այս հատվածին՝ «հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը:»