24 տարեկան տղայի կամ մազապուրծ 100-ամյա ծերունու վրա չեն կրակում: Կնոջ վրա նույնպես: Չեն կրակում ու առավել ևս չեն սպանում երիտասարդին: Եվ, առհասարակ, Խաղաղություն երազող մարդուն չեն սպանում: Սա քրիստոնեական քարոզ չէ, սա պարզապես մարդկային թեզ է, որը խաղաղության երազողի համար կենսակերպ է, պատերազմ սադրողի համար՝ արկածախնդրություն: 
Պատմությունն, իհարկե, արկածախնդիրներին չի ներում կամ ներում է մինչև վերջին փամփուշտի արձակելն ու պատժում սեփական կյանքի ու ժողովրդի կործանմամբ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել