Մի ուշագրավ նրբություն, որը «շատ սուպեր» վերլուծաբաններ, լրագրողներ ու ստատուս գրողներ չեն ցանկանում մատնանշել՝ ինչ և որ երկրների զինատեսակներով է կրակում Ադրբեջանը հայկական դիրքապահների ուղղությամբ: Վերցնենք վերջին մեկ օրվա պաշտոնական տվյալը: Ադրբեջանը կրակել է ՌՊԳ-7 ով, սա համարվում է խորհրդային կամ ռուսական զենք: 30 անգամ կրակել է ՀԱՆ 17 հաստոցային ավտոմատ նռնականետով, որը նույնպես խորհրդային-ռուսական զինատեսակ է: Հրադադարի ամբողջ ընթացքի ժամանակ առաջին անգամ 30 արկ են կրակել 122 մմ Դ-30 հաուբիցից, որը նույնպես խորհդային-ռուսական զինատեսակ է: Ու հիմա էսքանը թողած՝ մեդիաֆեյսախառը «վունդերկինդ» հատվածը առանձնացրել ու հայ-հրոց է գցել միայն թուրքական արտադրության TR-107 տիպի զինատեսակի առումով, թե բա տեսեք՝ ՆԱՏՕ-ի զենքով են մեզ կրակում: Ու էսքանից հետո էդ «սուպերմեն» վերլուծաստատուս գրողներից ոչ մեկ ծպտուն չի հանում, որ ՆԱՏՕ-ի անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հրաժարվել են զենք վաճառել Ադրբեջանին, մինչդեռ Ադրբեջանին բիզնեսի անվան տակ հավեսով զինել է, զինում է ու դեռ հլը շատ կզինի մեր ոխերիմ բարեկամ Ռուսաստանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/994740230590824?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել