Ադրբեջանական կողմն անընդհատ սանձարձակ գործողությունների է դիմում, որպեսզի միջազգային կառույցները ոչ թե պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանում տիրող խայտառակ իրավիճակի պատճառով, երբ տարատեսակ լրագրողներ խոշտանգվում ու ձերբակալվում են, այլ խոսեն սահմանային լարվածության մասին: Այսինքն՝ իրենք իրենց զինվորների կյանքի գնով թեման շեղում են ներքին խնդիրներից: Նրանք թաքցնում են անգամ իրենց զոհերի թիվը: Մարտական հենակետ է ոչնչացվել: Ի՞նչ եք կարծում՝ այդ պահին զինվորներ չե՞ն եղել հենակետում:
Հիստերիկ գործողությունների արդյունք է նաև միջազգային շուկայում նավթի գների անկումը: Ադրբեջանական տնտեսության հիմնաքարը նավթն է, որի գնի նվազեցումն էլ բերում է տնտեսական ճգնաժամի: Մարդիկ այնտեղ արդեն իրենց մաշկի վրա են զգում փլուզվող տնտեսական համակարգը, որը տարիների ընթացքում քարոզների միջոցով ուռճացվել է և փուչիկի էֆեկտ է ստացվել, իսկ ասեղը փուչիկին է մոտենում: Հայաստանի հետ կոնֆլիկտը թեժացնելու ճանապարհով հաուբիցների պայթյունի ժամանակ «պայթած» տնտեսության աղմուկը փոքր-ինչ կխլացվի և չի լսվի:
Երրորդ պատճառը, որ ադրբեջանցիներն իրենց այսպես են պահում և իրենց ներքին խնդիրներին լուծում են սահմանում, միջազգային կառույցների անգործությունն է: Նրանք հավասարազոր հայտարարություններ են անում այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմն ուղղաթիռ է կործանում, նրանք հավասարազոր հայտարարություններ են անում այն ժամանակ, երբ հայկական կողմում քաղաքացիական անձիք են վիրավորվում և մահանում, եթե ժամանակին կոշտ դիրքորոշում լիներ ադրբեջանական հանցագործությունների նկատմաբ, այսօր աշխարհում անպաժելիության սինդրոմով տառապող Ադրբեջանը թքած չէր ունենա նույն ԵԱՀԿ Մինկի համանախագահների մշտադիտարկումների ու նրանց հայտարարությունների վրա: Մի քոչվոր ցեղ ծաղրում է աշխարհի այսպես կոչված հզոր պետությունների ներկայացուցիչների:
Հ.Գ. Ադրբեջանական կողմն իրեն սանձարձակ է պահում ՀՀ-ում խուճապ առաջացնելու համար, իսկ մեր որոշ ներքին անհասկացողներ օգնում են այդ գործընթացին: Ռազմական գործից ոչինչ չհասկացող որոշ անհատներ մեղավորներ են փնտրում ՊՆ համակարգում: Ձեր լռությունն այս պահին ավելի օգտակար կլինի, քան անհիմն ու անիմաստ քննադատությունները: