Կոչ եմ անում բոլորին՝ գեթ կես պարբերություն հարց ուղղել համանախագահներին ու Կասպչիկին, որ լեզվով որ գիտեք, հարցրեք.
-Ի՞նչ եք անում դուք, բացի էս ամենը խառնելուց ու հայտարարություններից, գնալ-գալու վրա փողեր վատնելուց։ Թողեք՝ ինքներս լուծենք հարցը, քոքը կտրենք, դուք էլ գնացեք գոլֆ խաղալու նիդեռլանդներում ու մոնակոյում։
-Եկել եք խառնվել՝ ո՞ւմ ումի՞ց եք պաշտպանում կամ ինչի՞ եք առհասարակ խառնվել։ Քառորդ դար է անցնում, դուք դեռ մեկ անգամ ուղիղ հայտարարություն չեք արել ու երկրներում փոփոխություներով եք ուզում հասնել խաղաղության:
Ոչ մի համանախագահող երկիր ու նախագահ ոչ մի անգամ չի եկել, ասենք, Հայաստան՝ հանդիպի հասարակության ներկայացուցիչների հետ ու հարցնի կարծիք կամ միտք շոշափի:
Չի եղել մի դեպք, որ գնան, ասենք, որևէ կողմի քաղաքներից մեկով փողոցով քայլեն ու շփվեն անցորդների հետ ու հարցնեն, թե ի՞նչ եք մտածում հակամարտության մասին ու մեր արածների:
Գնում-գալիս եք, նախագահի ու պատասխանատուների հետ հանդիպում, բայց մենք էլ ձեզ բան ունենք ասելու, առանց որի դուք չեք կարողանա հաշտության հասցնել այս կռիվը։
Եվ մի բան էլ՝ նախորդ պատերազմի ժամանակ դուք չկայիք, ու կարծեք թե չկար նաև ուժ, որը կկանխեր պատերազմը, իսկ հիմի ամեն սադրանքի, կորցրած քաղաքացու և առավել ևս բախման պատասխանատուն դուք եք։
Արջատերերի կղզի