Մեկ-մեկ այնքան զավեշտալի է հետևել, թե ինչպես են լուրջ մարդիկ էլ ավելի լուրջ դեմքերով դատողություններ անում Սերժ Սարգսյանի արևմտամետության և ռուսաֆոբության մասին։ Այս տրամաբանությունը հատկապես բուռն պոռթկումների մեջ է երեկվանից, ինչ է թե Հայաստան են ժամանել մի շարք ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Բարրոզոյի գլխավորությամբ։
«168 ժամում» միանգամից սկսել են ինչ-որ վերլուծականներ գրել դրա մասին, համեմատականներ տանել Ռուսաստանի ու Եվրոպայի ունեցած դերերի մասին, Պուտինի սպասվող այցի մասին ու «168 ժամին» բնորոշ ոճով եզրահանգել են այս ամենը, որր ըստ երևույթին «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժովի անցկացման վայրը Հայաստանն ընտրելը խոսում է Սերժ Սարգսյանին ԵՄ-ի աջակցելու մասին։
Ախր, իմ սիրելի պրոֆան կոլեգաներ, նախ՝ Սերժ Սարգսյանն ուղիղ այնքան է եվրոպամետ, ինչքան Քոչարյանն էր։ Մենք ականատես ենք լինում արդեն 10 տարուց ավելի ձգվող մեր կոմպեմենտար արտաքին քաղաքական կուրսի հերթական դրսևորմանը։ Հետո՝ Պուտինը Հայաստան չի գալիս ոչ թե նրա համար, որ դեմ է Սերժ Սարգսյանին կամ ինչ-որ բաներ է հասկացնում, այլ այն պարզ պատճառով, որ Պուտինի կայանալիք այցը Հայաստան զուգորդված էր Թուրքիա կատարելիք այցի հետ, իսկ ինչպես գիտենք, Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները բավականին սրված են հիմա՝ կապված Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետ։
Ինչ վերաբերում է Հայաստանը՝ որպես գագաթնաժողովի անցկացման վայր ընտրելուն և դա որպես Սերժ Սարգսյանին աջակցելու մեսսիջ ներկայացնելուն... Նախ՝ «Արևելյան գործընկերություն» ասվածը գուցե շատ տպավորիչ է հնչում, բայց դրա մեջ մտնում են ընդամենը 6 հետխորհրդային երկրներ, որոնցից մեկը՝ Բելառուսը, կասեցրել է իր մասնակցությունը, ըստ այդմ՝ ընտրությունը երկրների մեջ ներկայացնել որպես տիեզերական մասշտաբի իրադարձություն, լուրջ չէ։ Աջակցելու մասով էլ կարող եմ ասեմ, որ ինչպես Եվրոպան, այնպես էլ Ռուսաստանը աջակցում են Սերժ Սարգսյանի թեկնածությունն այսպես ասած այնքանով-որքանով, որովհետև ի սկզբանե Սերժ Սարգսյանը եղել է այն նախագահը, որը երկուստեք ձեռնտու է եղել, բայց ասել, որ Եվրոպայի խելքը գնում է Սարգսյանի համար ու կոտորում են իրենց, որպեսզի օր առաջ սատար կանգնեն նրան, առնվազն ծիծաղել է։ Բավական է միայն հիշել այն փաստը, որ տարվա վերջի համար խոստացված 1.5 միլիարդ եվրոյի հարցը հետաձգեցին ընտրություններից հետոյի համար...
Կից նյութն`այստեղ