Լուսավոր Հայաստան նախաձեռնության վերաբերյալ դեռևս դժվար է կարծիք հայտնել, բայց ամեն դեպքում դրա մուտքը քաղաքական դաշտ այնքանով է դրական, որ աստիճանաբար հանրային քննարկման առարկա են դառնում ինստիտուտները:
Միայն այս տարվա ընթացքում երկու՝ բավականին լուրջ հավակնություններ ունեցող քաղաքական շարժումներ ժամերի ընթացքում փոշիացվեցին, պատճառն անշուշտ ինստիտուտների և ինստիտուցիոնալիզացված պայքարի բացակայությունն էր:
1. Գագիկ Ծառուկյանի չեզոքացման արդյունքում բնի մեջ խեղդվեց համաժողովրդական մոբիլիզացիան:
2. Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի ձերբակալությունների արդյունքում 100-ամյակն առանց ռեժիմի շարժումը մնաց առանց առաջնորդների` մատնվելով անգործության:
Այսինքն՝ երկու դեպքում էլ շարժումները խարսխված են եղել անհատների հեղինակության վրա` դառնալով խոցելի: Այսինքն անհատների չեզոքացման դեպքում չեզոքացվել է նաև շարժումը:
Իսկ ինստիտուտների առկայության դեպքում, անկախ անհատների ներկայությունից, դրանք ըստ էության գործելու են հռչակած դրույթների և համապատասխան ռազմավարության համաձայն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/889458707814825
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել