Զարուհի Փոստանջյանին սպառնալով «Բաստիլը քանդելու» նրա կոչի համար՝ ՀՀ ԿԳԲ-ն ցուցադրում է իր խայտառակ տգիտությունն ինչպես իրավական, այնպես էլ լեզվաբանական, պատմական ու քաղաքական ոլորտներում: Նախ, ՀՀ ԱԺ պատգամավոր և «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Զ.Փոստանջյանը, ըստ ՀՀ Սահմանադրության, վայելում է պատգամավորական անձեռնմխելիությունը, և այդ իրավունքն իրեն ոչ թե ԿԳԲ լրատվական բաժինն է տվել, այլ ժողովրդի քվեն: Ու եթե քաղաքական գործիչը դիմում է ազգին քաղաքական կոչով, ապա նրա խոսքերի նման մեկնաբանությունը և սպառնալիքները ԱԱԾ/ԿԳԲ-ի կողմից խախտում են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատությունն, այդպես էլ քաղաքական և կուսակցական գործունեության, ինչպես և ՀՀ ԱԺ մասին մի քանի օրենքներ: Բացի դա, եթե ՀՀ ԱԱԾ/ԿԳԲ-ում տեղյակ չեն, որ «քանդել Բաստիլը» կամ «տապալել Կարթագենը» կամ անգամ որևէ մեկի «մայրիկի հետ կենակցելու» մասին տարածված արտահայտությունները, բացի դրանց ուղիղ իմաստներից, ունեն նաև փոխաբերական իմաստ, ապա ՀՀ ԿԳԲ-ում ծառայող «բազմաթիվ նվիրյալ հայորդիները», ինչպես նրանց բնութագրեց իրենց իսկ պետը, չեն համապատասխանում անգամ միջնակարգ դպրոցի շրջանավարտի մտավոր ու կրթական մակարդակին և բացարձակապես պիտանի չեն ՀՀ ազգային անվտանգությունն ապահովելու համար, ինչի վառ ապացույցն է հենց ՀՀ պետական և ազգային անվտանգության և նախևառաջ շարքային քաղաքացու խոցելիությունն ու անպաշտպանվածությունը սեփական երկրում: ՀՀ ԿԳԲ-ն, որն անհասկանալի պատճառով կոչվում է «ազգային անվտանգության ծառայություն», վաղուց արդեն մատուցում է հայ ազգին բացարձակապես վնասաբեր, հակաազգային և շատ վտանգավոր ծառայություններ: Իմիջիայլոց՝ ինչո՞ւ ԱԱԾ/ԿԳԲ-ն կիսվեց իր «մտահոգություններով» ու սպառնալիքներով Զարուհու հայտարարությունից հինգ օր անց: Արդյոք պատճառն այն չէ՞, որ այդ ողորմելի տեքստի իրական հեղինակներն ու պատվիրատուները գտնվում են ոչ թե ՀՀ ԱԱԾ-ում, այլ հենց ՌԴ ԿԳԲ/ՖՍԲ-ում՝ դե մինչև թարգմանեցին, ուղարկեցին, կարդացին, հետ ուղարկեցին, էլի թարգմանեցին, մեջն էլ շաբաթ-կիրակի, տոն-մեռելոց... Եթե ձեր «մտահոգվելն» ու մի նամակ գրելն է հինգ օր տևում՝ էլ ի՞նչ ազգային անվտանգություն... Ձեր նախորդ պետն ավելի արագ էր ավտո գողանում ու Մոսկվա ուղարկում, քան դուք մի նամակ...
(Լուսանկարում՝ 2014 թ. հունվարի 1-ի առավոտ, ոստիկանությունը պաշտպանում է քաղաքացիների բողոքի ցույցից ՀՀ ԿԳԲ/ԱԱԾ շենքը, որտեղ բանտարկված է Շանթ Հարությունյանն ընկերների հետ։)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1053453688021518&set=a.369814906385403.92486.100000706916433&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել