Ես Զարուհու նման չեմ ասում, թե իրապես անկախ Հայաստանում պետք է քանդվի Նալբանդյան փողոցի հանրահայտ շենքը: Կարծում եմ, որ այն կվերածվի մեր ժողովրդի պատմության թանգարանի և հատկապես՝ սովետական և դրան հաջորդող շրջանի: Իսկ «պադվալները» կվերանորոգվեն ու կվերածվեն թանգարանային նմուշների պահպանման պահոցների: Միաժամանակ չեմ կարծում, թե Զարուհու «կոչը» սոցիալական բունտի պատճառ կարող է հանդիսանալ, քանի որ որպես այդպիսիք հանդես են գալիս կյանքի աննորմալությունները, որոնցով ծայրեծայր լցված է մեր երկիրը: Իսկ երբ բացասական բանով տարածք է լցվում, ապա այն պայթունավտանգ է դառնում: Ուրեմն խնդիրը ոչ թե Զարուհու մեջ է, այլ քրեաօլիգարխիկ համակարգի, և մեր ԱԱԾ ուշադրությունը հրավիրում եմ հենց այդ հանգամանքի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել