Araratnews.am-ը գրում է.
Ամերիկյան Օրեգոն նահանգի Աշլենդ քաղաքի բնակիչները կանգնել են լուրջ խնդրի առջև: Եղջերուների մեծ հոտերը գրոհել են այդ քաղաքի վրա, հաղորդում է Reuters գործակալությունը:
Առաջիկա օրերին քաղաքապետ Ջոն Սթրոմբերգը պատրաստվում է հրավիրել «Եղջերուների հարցով գագաթնաժողով», որպեսզի այս խնդրին լուծումներ տրվեն: Նշվում է, որ եղջերուներն ագրեսիվ են և հետանդում են մարդկանց ու ընտանի կենդանիներին:
Մասնագետները նշում են, որ դրա պատճառն այն փաստն է, որ մարդիկ երկար տարիներ կերակրել են կենդանիներին և նրանք այլևս վախ չունեն մարդկանցից: Կենդանաբանները խորհուրդ են տալիս այլևս կենդանիներին չկերակրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել