Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2015-ի հունվար-օգոստոսին բարձրացել է 10,3 տոկոսով և կազմել 181 հազար 580 դրամ, մասնավոր հատվածում` ավելի քան 208 հազար դրամ՝ աճելով 7,1 տոկոսով, պետականում` 162 հազար դրամ՝ աճելով 13,3 տոկոսով։
Միայն օգոստոս ամսվա արդյունքներով միջին աշխատավարձը կազմել է 186 հազար դրամ, մասնավոր հատվածում` 208 հազար դրամ, պետականում` 171 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ միջին աշխատավարձի հրապարակվող ցուցանիշներում ներառված է եկամտային հարկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել